National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.01.2021
Մի շարք համաձայնագրեր վավերացնելու մասին օրենքների նախագծերին տրվել է դրական եզրակացություն
1 / 6

Հունվարի 12-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ներկայացմամբ քննարկվել է ««Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ համաձայնագրով նախատեսվում է տեղեկատվական փոխգործակցություն ապահովել ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման, ինչպես նաեւ աջակցություն ցուցաբերել մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերման եւ կանխարգելման դեպքերում:  Նախատեսված է ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի եւ հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը եւ պահպանումը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի վավերացումը նախատեսող օրենքի նախագիծը: Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2020թ. փետրվարի 3-ին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որով կկարգավորվեն ԵԱՏՄ ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները: Պայմանագրի գործողության մեջ մտնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքում մեկ հայտ ներկայացնելով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում: Դա հնարավորություն կտա նրանց օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի  նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, Սանկտ Պետերբուրգում:

Համաձայնագրով ճանաչվում է ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու եւ իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության անխախտելի իրավունքը: Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար ստեղծել պատշաճ պայմաններ եւ ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում ապահովել մրցակցային միջավայր: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ համաձայնագրի դրույթներն ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցով ապրանքատեսակի շուկայի ստեղծման պայմանների ապահովմանը: Փաստաթղթով սահմանվում են ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման սկզբունքները, միջոցներն ու կարգը:

Քննարկված օրենքների նախագծերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Փոխնախարարները հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հորդորով ներկայացրել են երկրում ստեղծված տնտեսական անկումային իրավիճակի առաջացման պատճառները: Նշվել է, որ մշակվում  է տնտեսական քաղաքականության նոր տեսլականը, որը մոտ ապագայում կներկայացվի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am